top of page

Անկարան դիտարկում է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթի հետ կապված ավիաընկերությունների հայտերը


Անկարան դիտարկում է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ավիաչվերթների իրականացման հետ կապված թուրքական և հայկական ավիաընկերությունների հայտերը։ Որոշումը կարող է ընդունվել առաջիկա օրերին. այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն ԱՄԷ այցի ընթացքում։


Չավուշօղլուի խոսքով՝ թուրքական կողմի վերաբերմունքը հարցին սկզբունքորեն դրական է։ Հայտերն ուսումնասիրվում են Տրասպորտի նախարարությունում և Քաղավիացիայի գլխավոր վարչությունում։

1/1811
bottom of page