top of page

Այսօր գերակայությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման մեկնարկն է, ապաշրջափակումը. ՌԴ ԱԳՆ


«Այսօր գերակայությունը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործընթացի մեկնարկն է, ինչպես նաև` տարածաշրջանի տրասպորտային ու տնտեսական կապերի ապաշրջափակումը», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը` պատասխանելով հարցին, թե որն է լինելու 2022֊ին Մոսկվայի համար առաջնային խնդիրը:


«Այս ուղղություններով առաջընթացը հնարավորություն կտա էական բարելավում արձանագրել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման գործում», - նշել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:


Նախարարությունը կրկին ընդգծել է՝ ռուսական կողմը հիմնվում է այն պայմանավորվածությունների վրա, որոնք ձեռք են բերվել Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների միջև` Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո տեղի ունեցած երեք հանդիպումների ընթացքում:

bottom of page