Քրիս Ջեններն ու նրա ընկեր Քորի Գեմբլը ցանկանում են լիպոսակցիա անել որպես զույգ
Քրիս Ջեններն ու նրա ընկեր Քորի Գեմբլը ծրագրում են «զույգ պլաստիկ վիրահատության» դիմել տոնական արարողություններին ընդառաջ, հայտնում է Radar Online-ը։
«Քրիսը ցանկանում է լավ տեսք ունենալ իր ամենամյա երեկույթի համար և ցանկանում է, որ Քորին նույնն անի», - ասել է ինսայդերը: Հաղորդվում է, որ Քրիսը նիհարեցնող դեղամիջոցների օգտագործման հետ կապված մտահոգությունների պատճառով մտածում է լիպոսակցիայի մասին, հատկապես այն բանից հետո, երբ նրան մեղադրեցին Ozempic՝ շաքարախտի համար նախատեսված դեղամիջոց օգտագործելու մեջ:
«Այս անգամ նա չի ցանկանում մոտենալ Օզեմպիկին: Նա վախենում է ոչ միայն կողմնակի ազդեցություններից, այլև բամբասանքներից, ինչպես դա եղել է անցյալ տարի»,- նշել է աղբյուրը։
Հաղորդվում է, որ Քրիս Ջենները ճնշում է զգում, քանի որ Hulu-ի «Քարդաշյան» ռեալիթի շոուն կորցնում է վարկանիշը: