ԷՍ ԷԻՔ ՈՒԶՈ՞ՒՄ, ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ․ 222 LAVA
Օրերս 109 միլիոն դրամի չափով վարչական տուգանքի ենթարկված հայտնի բլոգեր <222 lava>-ն հեռացել է Հայաստանից։
Նա իր էջում տեսանյութ է հարապարակել, որտեղ սկզբում երեւում է ՊԵԿ աշխատակիցների այցն իր տուն, այնուհետև կադրով ցույց է տալիս, թե ինչպես է ընտանիքի հետ հեռանում Հայաստանից։
<Էս էիք ուզո՞ւմ, գնում եմ, հեռանում ենք Հայաստանից, կկարոտեմ Հյուսիսային պողոտան, օպերան, կկարոտեմ Լիլիթ քուրիկի ժպիտը>,-տեսանյութում ասում է նա։
Նշենք, որ ըստ ՊԵԿ-ի, Ինֆլյոենսեր-բլոգերն իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրություն։