Search
Lexus-ի վարորդը, ում հայտնաբերել էին ավտոմեքենայից դուրս, հիվանդանոցում մահացել է
- anigevorgn
- Mar 23
- 1 min read

Ինչպես արդեն հայտնի է, այսօր՝ մարտի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 54 կմ հատվածում «Lexus GX 470» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվել։ Վիրավորին հայտնաբերել էին ավտոմեքենայից դուրս և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել «Աշտարակ» բժշկական կենտրոն։
SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայրի զննությունը քննիչի կողմից կատարելուց հետո «Աշտարակ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Թալինի բաժին, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։