«Դե ասեք՝ տեսնեմ խի՞ ջուր չունեք, ո՞վ ա ձեր ջուրը կտրել, մե՞նք ենք կտրել ջուրը». Փաշինյանը՝ Որոտանում
- anigevorgn
- Apr 11
- 1 min read
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզի Որոտան գյուղ կատարած այցի ժամանակ հանդիպել է գյուղի բնակիչներին. վերջիններս ներկայացրել են Որոտանում առկա խնդիրները։
«Դե ասեք՝ տեսնեմ խի՞ ջուր չունեք, ո՞վ ա ձեր ջուրը կտրել, մե՞նք ենք կտրել ջուրը»,–որոտանցիներին հարցրել է Փաշինյանը։
«Չգիտենք՝ ինչն է պատճառը, բայց դե...»,–պատասխանել են բնակիչները։
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, որն ուղեկցում էր Նիկոլ Փաշինյանին, հայտարարեց, որ աշխատանքներ են իրականացվում, 15 օրվա ընթացքում խմելու ջրի հարցը կլուծվի։
«Վսյո, էս հարցն էլ լուծեցինք։ Էս ճամփեն էլ սարքում ենք, մի հատ էլ դեպի Գորիս ենք սարքելու»,–ասաց Փաշինյանն ու կրկին հարց ուղղեց բնակիչներին՝ գյուղում մեքենա ունեցող քանի՞ բնակիչ կա։
Ի պատասխան բնակիչներից մեկն ասաց, որ մեքենա ունեցողներ կան, բայց քանի որ ճանապարհը ոչ բարվոք վիճակում է գտնվում, հաճախ խափանվում են մեքենաները։
«Հարցեր շատ կան, լավ չենք ապրում, պարոն Փաշինյան»,–ասաց բնակիչներից մեկը։
Փաշինյանն էլ ի պատասխան հայտարարեց, որ ուրախ ապրելու համար խաղաղություն և բարեկարգ ճանապարհներ են հարկավոր։
«Խաղաղությունը եղավ, ճամփեն եղավ։ Ճամփեն սարքվի, դուք էլ պիտի ակտիվ լինեք, որ տուրիստ գա–գնա։ Դպրոցն ի՞նչ վօճակում է, գործու՞մ է»,–ասաց Փաշինյանը։
Որոտանցիները պատմեցին, որ դպրոցը թեև աշխատում է, սակայն շեքնի պայմանները վատն են։
«Ջրի հարցը լուծվում ա, ճամփի հարցը լուծվում ա, մնացածն էլ գնանք մտածենք՝ ոնց լուծենք»,–որոտանցիների հետ հանդիպմանը հայտարարեց Փաշինյանը։