top of page

Վիտալի Բալասանյանը հրապարակել է 2024 թվականին Փաշինյանին, Ալիևին ու Պուտինին ուղարկած իր նամակը (լուսանկար)


Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը  հրապարակել է ՀՀ, Արբեջանի, ՌԴ իշխանություններին ուղղված նամակ, որն, ըստ գրառման, ուղարկվել էր 2024թ․-ի նոյեմբերի 21-ին։

«2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ԼՂ ավելի քան  22 հազար քաղաքացի, որոնք ազգությամբ հայեր են և բնակվում էին Հադրութի, Մարտունու, Շուշիի, Մարտակերտի և Ասկերանի շրջանների տարածքներում, ստիպված են եղել լքել հարազատ բնակավայրերը և ապաստան գտնել Հայաստանի տարածքում, քանի որ իրենց բնակավայրերն անցել էին Ադրբեջանի վերահսկողության տակ։

2023 թվականի սեպտեմբերից ԼՂ ևս մոտ 120 հազար քաղաքացի բռնի կերպով զրկվել է իրենց տներից և հայտնվել փախստականի կարգավիճակում։


«Ելնելով վերոգրյալից՝ դիմում եմ եռակողմ հայտարարության (9 նոյեմբերի, 2020թ․) կողմերին՝ կարգավորել արցախցիների վերադարձի հարցը ԼՂ տարածք, ապահովել նրանց անվտանգությունը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության»,- մասնավորապես ասված է նամակում։

bottom of page