top of page

ՀՀ ԱԳՆ է կանչվել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր: Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԳՆ–ից։

2025թ. հունվարի 12-ին Ռուսաստանի Դաշնության համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել էին արհեստականորեն գեներացված խոսույթներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, հունվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարարություն է կանչվել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը: 



Հանդիպման ընթացքում դեսպանին է հանձնվել համապատասխան բողոքի հայտագիր:


ՀՀ արտաքին գործերի նախարարություն



1/1827
bottom of page