top of page

Չեմպիոն Մալխաս Ամոյանը Հայաստան կժամանի այս գիշեր՝ ժամը 3:55-ին

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • 1 day ago
  • 1 min read

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Երևան կժամանի ապրիլի 14-ի ուշ գիշերը՝ ապրիլի 15-ի առավոտյան։

Մեր հավաքականը Երևանում կլինի ժամը 3:55-ին՝ Վիեննա-Երևան չվերթով։

Հիշեցնենք՝ Սլովակիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը կարիերայում չորրորդ անգամ արժանացել է չեմպիոնի կոչմանը՝ եզրափակչում 3։1 հաշվով վստահ առավելության հասնելով Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Զոյձեի նկատմամբ։

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով չի գոտեմարտել բրոնզե մեդալի համար: 

Կարեն Ասլանյանը դարձել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։

1/2038
bottom of page