top of page

Երևան-Գյումրի ճանապարհի Մաստարա-Լանջիկ հատվածում մերկասառույցի պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • 1 day ago
  • 1 min read

Այսօր՝ ապրիլի 14-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Գյումրի ավտոճանապարհի Մաստարա-Լանջիկի մոտ 10 կմ-անոց հատվածում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Տեղացած առատ ձյան հետևանքով ճանապարհը դարձել է մասամբ անանցանելի, ու պատճառը այդ ճանապարհը սպասարկող ճանշինի թերի աշխատանքն է, ինչպես նաև որոշ ավտոմեքենաների ոչ ձմեռային անվադողերը, թեպետ ապրիլ ամիսն,վարորդները կարող էին իրենց ձմեռային անվադողերը փոխարինել ամառայինով:

Ձյան շերտից ճանապարհը չմաքրելու հետևանքով մի քանի ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել, բարեբախտաբար՝ առանց զոհերի և վիրավորների:

Հիմա՝ արդեն 3 ժամից ավելի է՝ ճանշինը չի բարեհաճում, որպեսզի ճանապարհը մաքրի ձյան շերտից:  

1/2038
bottom of page