top of page

Թունավորում Բաքվում հարսանիքի ժամանակ. տուժել է ավելի քան 50 մարդ

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • 3 hours ago
  • 1 min read

Բաքվի Խաթայ շրջանի Վենետիկի հանդիսությունների սրահում տեղի ունեցած հարսանիքի թունավորման հետեւանքով տուժածների թիվը հասել է 51-ի։

Բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման միավորման (TƏBİB) տվյալներով՝ շտապօգնություն կանչելուց հետո հոսպիտալացվել է 36 մարդ՝ 25 հոգի՝ Կլինիկական բժշկական կենտրոն, 10-ը՝ Սաբունչու բժշկական կենտրոն և մեկը՝ Սաբունչու մանկական հիվանդանոց։

«7 հոգի ինքնուրույն դիմել են Կլինիկական բժշկական կենտրոն, իսկ 8-ը դիմել է Սաբունչիի բժշկական կենտրոն, այսպիսով տուժածների թիվը հասել է 51-ի»,- նշել են գերատեսչությունից։

Բոլոր տուժածների մոտ ախտորոշվել է «չճշտված բնույթի բակտերիալ սննդային թունավորում» և ցուցաբերվել անհրաժեշտ բուժօգնություն։ Հիվանդները, որոնց վիճակը գնահատվել է բավարար, դուրս են գրվել և ամբուլատոր բուժում կանցնեն տանը, հաղորդում է TƏBİB-ը։

bottom of page