Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը 30 տարի անց կարող է արմատապես փոխել իրավիճակը. Եվրահանձնաժողովի նախագահ
- anigevorgn
- 5 days ago
- 1 min read
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովում խոսել է Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի աշխարհաքաղաքական և տնտեսական նշանակության մասին։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, նա նշել է, որ այս միջանցքը կարև որ դեր կխաղա Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հինգ երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում։
Ուրսուլա ֆոն դեր Լայենը նաև ընդգծել է այս միջանցքի արդյունավետության համար տարածաշրջանի երկրների միջև սահմանային անցումների պարզեցման կարևորությունը: «Սև ծով ելքի համար կարևոր են ինչպես Կենտրոնական Ասիայի, այնպես էլ Հարավային Կովկասի երկրների հետ սահմանային անցումները»,- ընդգծել է Եվրահանձնաժողովի նախագահը:
«Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների բացումը 30 տարի հետո կարող է արմատապես փոխել իրավիճակը: Սա ավելի քան երբևէ կմոտեցնի Եվրոպան և Կենտրոնական Ասիան»,- ավելացրել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը: