top of page

Վահան Բիչախչյանը հեռացել է «Պոգոն»-ից

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Jan 14
  • 1 min read

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը հեռացել է լեհական «Պոգոնից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

25-ամյա խաղացողը ակումբի թույլտվությամբ հեռացել է Թուրքիայի Բելեկ քաղաքում անցկացվող ուսումնամարզական հավաքից։ Վահանն այս պահին բուժզննում է անցնում նոր ակումբին միանալու համար, որի անունը դեռևս հայտնի չէ։

25-ամյա կիսապաշտպանը «Պոգոնում» հանդես է գալիս 2022 թվականից։  Այս ընթացքում նա լեհական ակումբի կազմում անցկացրած 112 խաղում դարձել է 18 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

1/2044
bottom of page