top of page

Երևանի պարեկները հայտնաբերել են «Mercedes»-ի 24-ամյա վարորդին, ով երթևեկել էր կարմիր լույսի տակով՝ վթարային իրավիճակ ստեղծելով մյուս վարորդների համար


Մարտի 10-ին տեսանյութ և ֆոտոռեպորտաժ էր հրապարակվել Երևանում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման մասին, երբ վարորդը կարմիր լույսի տակով, վթարային իրավիճակ ստեղծելով մյուս վարորդների համար, հատել էր ճանապարհը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Հրապարակումից ժամեր անց հայտնաբերվում է վարորդը, ով ենթարկվում է վարչական պատասխանատվության:  Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը Երևանի բնակիչ 24-ամյա Դավիթ Մ.-ն է, ում հայտնաբերել էին ՊԾ Երևան քաղաքի գնդի հետախուզման հատուկ խմբի պարեկները: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 6-ին Երևանում Դուրյան փողոցից դեպի Էդուարդ Իսաբեկյան փողոցում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել էր ճանապահային երթևեկության կանոնները, անցել կարմիր լույսի տակով ու վթարային իրավիճակ էր ստեղծել մյուս վարորդների համար: 

1/1971
bottom of page