top of page

Երկու փոխնախարար ԱԺ են գնալու. ինչ նախագծեր են ներկայացնելու


Մարտի 18-ին ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել:

Տեղեկացանք, որ օրակարգում երկու հարց է ընդգրկված: Առաջին հարցը կներկայացնի` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը, իսկ երկրորդ հարցի հիմնական զեկուցողը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանն է:

Դադունցը ներկայացնելու է ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Իսկ Դավիթ Խաչատրյանը հանձնաժողովին երկրորդ ընթերցման է ներկայացնելու «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, ինչպես նաև «Պետական նպատների մասին» օրենքի նախագիծը:

Հավելենք, որ նախագծերի հարակից զեկուցողը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն է:


1/1971
bottom of page