top of page

ՌԴ Կրասնոդարի երկրամասում անօդաչուի բեկորների ընկնելու հետեւանքով տարհանում է իրականացվել

Անօդաչուի բեկորների ընկնելու հետեւանքով Կրասնոդարի երկրամասի Տիխորեցկի շրջանում տարհանում է իրականացվել, տեղեկացրել է նահանգապետ Վենիամին Կոնդրատեւը։

Նրա խոսքով՝ գիշերը Տիխորեցկի շրջանը ենթարկվել է ուկրաինական ուժերի գրոհին։ Երկու անօդաչու խփվել է ՀՕՊ եւ ռադիոէլեկտրոնային պայքարի ուժերի կողմից։ Բեկորների ընկնելու պատճառով հրդեհ է սկսվել, որը փոխանցվել է պայթյունավտանգ առարկաներին։ Սկսվել է դետոնացիա։

«Այժմ  անվտանգության նպատակներով իրականացվում է գյուղի բնակիչների ժամանակավոր տարհանում։ Տիխորեցկում բացվել է ժամանակավոր տեղակայման կետ։  Հրշեջ վերակարգերը եւ հատուկ ծառայություններն աշխատում են պատահարի վայրում։

Իմ հանձնարարությամբ տեղում է գտնվում շրջանի ղեկավար Անատոլի Պերեպելինը, նա զեկուցում է իրավիճակի մասին։ Նախնական տեղեկատվությամբ՝ շրջանի բնակիչների շրջանում տուժածներ չկան»,- տեղեկացրել է նահանգապետը։

bottom of page