top of page

«Չունեի գումար Նոր տարին նշելու համար, միայնակ կանգնած էի՝ մեկ շիշ շամպայնով, որը գողացել էի հյուրանոցից». Լիա Զախարյան

«2023 թվականին ես գտնվում էի Բարսելոնայի կենտրոնում, մեկ շիշ շամպայնով և չունեի գումար՝ Նոր տարին նշելու համար, որովհետև ինձ Փարիզում մեկ օր առաջ ամբողջովին թալանել էին:

Ինձանից գողացել էին նույնականացման քարտ, մեքենայի վարորդական իրավունք և իմ բոլոր բանկային քարտերն ու կանխիկ գումարը: Ես առանց գումար դիմավորել եմ Նոր տարին Բարսելոնայում: Բոլորն իրենց ընտանիքներում նշում էին Ամանորը, իսկ ես միայնակ կանգնած էի մեկ շիշ շամպայնով, որը հյուրանոցից էի գողացել:

Մտածում էի՝ Աստված դատարկել է իմ գրպանները, որ հետո ավելի շատ լցնի ու այդպես էլ եղավ: 2023-ին շատ հաջող տարի ունեցա»,- ARTN-ի եթերում՝ հիշելով զվարճալի պատմություն, պատմել է դերասանուհի Լիա Զախարյանը: 

bottom of page