top of page

Ադրբեջանը շարունակաբար կասկածի տակ է դնում քարտեզների ճշգրտությունը, չնայած որ բազմիցս հայտարարել ենք՝ չկան «ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ. ՀՀ ԱԳՆ խոսնակ

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Apr 9
  • 1 min read

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը պատասխանել է ականապատ դաշտերի քարտեզներ տրամադրելու պաշտոնական Բաքվի պահանջների վերաբերյալ ԶԼՄ-ների հարցմանը։

«Կարևորելով հումանիտար հարցերի հասցեագրումը՝ 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 29-ին Հայաստանն առանց նախապայմանների, միակողմանի Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի թվով 972 տեղեկամատյաններ։ Ավելին, հավատարիմ մնալով մարդասիրական հարցերում համագործակցության սկզբունքներին՝ Հայաստանը հարցումների միջոցով կազմել և 2024թ. սկզբում Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի նոր տեղամատյաններ»,- X-ի միկրոբլոգում գրել է Բադալյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը շարունակաբար կասկածի տակ է դնում այդ քարտեզների ճշգրտությունը, չնայած որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ չկան «ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ:

«Հայաստանը ինչպես նախկինում, այնպես էլ այժմ պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավմամբ ստուգել այդ քարտեզների ճշգրտությունը»,- նշել է ՀՀ ԱԳՆ խոսնակը։

Նա նաև հավելել է, որ Արդարադատության միջազգային դատարանը միանշանակ մերժել է Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը, որով Ադրբեջանը Հայաստանին մեղադրում էր ականապատումների մեջ։

1/2043
bottom of page