Search
«Տիտանիկ» ֆիլմում օգտագործված ջութակն աճուրդի կհանվի 75,000 դոլարով
- anigevorgn
- 2 days ago
- 1 min read
Հոլիվուդյան օսկարակիր «Տիտանիկ» ֆիլմում օգտագործված ջութակն աճուրդի կհանվի 75,000 դոլարով: Խոսքն այն գործիքի մասին է, որը երաժիշտներից մեկը նվագում է խորտակվող նավի տախտակամածին` խուճապահար ամբոխի ֆոնին:Ինչպես նշում է Luxury Launches-ը, այս գործիքը դարձել է խիզախության և հույզերի խորհրդանիշ: Ջեյմս Քեմերոնի ֆիլմում օգտագործված ջութակն աճուրդի է հանվելու Henry Aldridge & Son աճուրդի տան կողմից՝ ամսվա վերջին Ուիլթշիրում:Հետաքրքրական է, որ նույն աճուրդի տունն ավելի վաղ վաճառել էր ջութակը, որն օգտագործվել էր իրական «Տիտանիկ» նավի վրա:
20:24 15.04.2025
10:35 14.04.2025