Պուտինն ու Ալիևն կրկին հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում շարունակել են քննարկել «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման հետ կապված հարցերը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
«Պուտինն ու Ալիևն այսօր հեռախոսազրույցում շարունակել են քննարկել «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման հետ կապված հարցերը»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Ալիևը հեռուստատեսային հարցազրույց էր տվել, որտեղ մեղադրել էր Ռուսաստանին ադրբեջանական ինքնաթիռի կործանման իրական պատճառը «կոծկելու» մեջ՝ նշելով, որ ինքնաթիռը «գնդակոծվել է գետնից» և Ռուսաստանից փոխհատուցում էր պահանջել։
Երեկ երկու երկրների ղեկավարները դարձյալ հեռախոսազրույց էին ունեցել, որի ժամանակ ՌԴ նախագահը ներողություն էր խնդրել ինքնաթիռի կործանման հետ կապված միջադեպի համար։