Քիմ Քարդաշյանն ակնարկել է Քանյե Ուեսթի հետ ամուսնության ավարտին ունեցած դժվարությունների մասին
- anigevorgn
- Feb 14
- 1 min read

Քիմ Քարդաշյանն ակնարկել է Քանյե Ուեսթի հետ ամուսնության ավարտին ունեցած դժվարությունների մասին՝ The Kardashians-ի վերջին թողարկման ժամանակ։
Դրվագում Skims-ի 44-ամյա հիմնադիրը զրուցել է իր մայրիկի՝ Քրիս Ջեների և կրտսեր քրոջ՝ Քլոե Քարդաշյանի հետ՝ վերջինիս նախկին ամուսնու՝ Լամար Օդոմի հետ հուզական վերամիավորման մասին։
Քլոեն և Օդոմը հանդիպել են մեկ ամիս մինչև 2009 թվականին նշանվելը։ Նրանք ամուսնացել են նույն տարում, իսկ Քլոեն չորս տարի անց ամուսնալուծության հայց է ներկայացրել։
«Դա իմ կյանքի սերն էր: Եթե թմրանյութերը չլինեին, վստահ եմ, որ մենք դեռ ամուսնացած կլինեինք։ Գիտեմ, որ այդ ժամանակ ճիշտ մարդուն եմ ընտրել: Մեզանից ոչ ոք չգիտեր, որ նա թմրանյութ է ընդունում, մինչև չանցավ առնվազն մեկ տարի: Այ դա սարսափելի էր», - ասել է Քլոեն:
Քիմը նշել է, որ հասկանում է քրոջը։ «Սա ամենադժվար մասն է: Ես անցել եմ դրա միջով»,- ասել է Քիմը։ «Երբ դու չես կանխատեսում, որ ինչ-որ բան տեղի կունենա, որն իրականում կփոխի մարդու անհատականությունը, և նա այլևս նույն մարդը չէ, և դու երբեք չես կարող վերադարձնել այդ մարդուն, բայց չես կարող ապրել նոր մարդու հետ: Ես հասկանում եմ»,- նշել է Քիմը։
«Ավելի դժվար է, երբ չես ուզում, որ քո ամուսնությունն ավարտվի անձնական պատճառներով, բայց հանգամանքները փոխվում են, և քո ամուսնությունն ավարտվում է: Դուք դա չէիք պլանավորել, և դա ձեր ուզած արդյունքը չէր, բայց այլ ելք չկա, կարծում եմ, որ դա ավելի է դժվարացնում հաղթահարելը»:
Ամուսնության մասին Քիմի մեկնաբանությունները հնչել են մի քանի օր անց այն բանից հետո, երբ Ուեսթը հրապարակեց մի շարք հոմոֆոբ, հակասեմիտական և միասեռական հաղորդագրություններ, որտեղ նա ասում էր, որ «սիրում է Հիտլերին» և իրեն «նացիստ» էր անվանում: