Search
Globe Soccer Awards ամենամյա մրցանակաբաշխությանը Պերեսը ճանաչվել է ֆուտբոլային ակումբի՝ բոլոր ժամանակների լավագույն նախագահ
- anigevorgn
- Dec 28, 2024
- 1 min read

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ճանաչվել է ֆուտբոլային ակումբի՝ բոլոր ժամանակների լավագույն նախագահ:
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 15-ին Պերեսը դարձել է Մադրիդի «Ռեալի» պատմության ամենատիտղոսակիր նախագահը` այս ցուցանիշով շրջանցելով Սանտյագո Բեռնաբեուին։
Իտալացի մասնագետ Կառլո Անչելոտիի գլխավորությամբ Մադրիդի «Ռեալը» 18 տուրից հետո վաստակել է 40 միավոր և երկրորդն է Իսպանիայի Պրիմերայի մրցաշարային աղյուսակում: Մադրիդի «Ատլետիկոն» 41 միավորով առաջատարն է:
Իսպանիայի առաջնության շրջանակում «Ռեալը» հաջորդ հանդիպումը կանցկացնի «Վալենսիայի» հետ. խաղը կկայանա ուրբաթ օրը՝ հունվարի 3-ին։
18:13 19.04.2025
15:31 16.04.2025