ԹՐԱՄՓԸ ՉԵՂՅԱԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԲԱՅԴԵՆԻ ԸՆԴՈՒՆԱԾ 80 ՈՐՈՇՈՒՄ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր երդմնակալությունից հետո տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, իր կողմնակիցների ներկայությամբ ստորագրել է հրամանագիր, որով չեղյալ է հայտարարվել նրա նախորդ՝ Ջո Բայդենի կողմից ընդունված 78 կատարողական որոշում։ Նախքան ստորագրելը, Թրամփը հայտարարել է, որ դրանք քայքայիչ եւ արմատական որոշումներ են։ Նա նաեւ որոշումներ է ստորագրել, որով պետական կարգավորման մեխանիզմը սառեցվում է նախքան նոր վարչակազմի ձեւավորումը, ինչպես նաեւ՝ նոր պաշտոնյաների ներգրավումը պետական համակարգում աշխատելու ժամանակավորապես դադարեցվում է, մինչեւ նոր վարչակազմի ձեւավորումը։
Թրամփի ստորագրած որոշումներից մեկով Միացյալ Նահանգները դուրս է գալիս Կլիմայի մասին Փարիզյան համաձայնագրից։ Ստորագրված որոշումներից մեկով էլ արգելվում է կառավարական կառույցները քաղաքական ընդդիմախոսների դեմ պայքարում օգտագործելը։ Թրամփի կողմից ստորագրվել է նաեւ խոսքի ազատության մասին դիրեկտիվը ու նամակ՝ հասցեագրված ՄԱԿ-ին, որտեղ պարզաբանում է, թե ինչու է Միացյալ Նահանգները դուրս գալիս Կլիմայի մասին Փարիզյան համաձայնագրից։