top of page

Մեր հայրենակիցների «դատավարություններն» ադրբեջանական իշխանությունն օգտագործելու է` հայ ժողովրդի արժանապատվության հաշվին ինքնահաստատվելու, մեր ազգային գիտակցությունը նսեմացնելու համար․ Թաթոյան



ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրել է․

«Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի և մեր մյուս հայրենակիցների վերաբերյալ «դատավարություններն» ադրբեջանական իշխանությունն օգտագործելու է` հայ ժողովրդի արժանապատվության հաշվին ինքնահաստատվելու, մեր ազգային գիտակցությունը նսեմացնելու, մեր մեջ լարվածությունն ու պառակտումը խորացնելու նպատակով:

Այդ «դատավարություններն» ադրբեջանական իշխանությանն անհրաժեշտ են իր քաղաքական կեղծ թեզերն օրինականցնելու, Արցախում էթնիկ զտումներից մաքրվելու, Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմքեր ստեղծելու համար:

Ուստի, չպետք է թույլ տանք, որ ադրբեջանական այդ քարոզչությունը տարածվի մեր հասարակությունում:

1/1831
bottom of page