top of page

Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 18-ի. Հորմոզգանում սուգ է հայտարարել

  • Writer: Ani
    Ani
  • 1 day ago
  • 1 min read

Իրանի Բանդար Աբասի մոտակայքում գտնվող Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի։ Հորմոզգան նահանգում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, սգո օր է հայտարարվել, հայտնում է IRIB-ը։

Հորմոզգանի նահանգապետ Մոհամմադ Աշուրին հայտնել է, որ զոհերի թիվը կարող է աճել։

«750 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոցներ, նրանցից 200-ը բուժօգնություն է ստացել և դուրս է գրվել առավոտյան, ևս 200-ը երեկվա երեկոյի դրությամբ ամբուլատոր բուժում է ստանում», - ասել է նա։

Հիշեցնենք, որ Շահիդ Ռաջայի նավահանգստում պայթյունը տեղի է ունեցել երեկ ցերեկը։

Նախնական տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել վարչական շենքում։ Աղբյուրները հայտնում են, որ անհայտ պատճառով պայթել է վառելիքի բաքը։

bottom of page