top of page

«Հրապարակ». Սամվել Շահրամանյանն առաջադրվելու ցանկություն չունի

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • 3 hours ago
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 21-ին ավարտվում է Արցախի նախագահի պաշտոնավարման ժամկետը, որից հետո ԱՀ խորհրդարանը, վերջերս կատարած սահմանադրական փոփոխությամբ, կարող է նոր նախագահ ընտրել, քանի որ օբյեկտիվ պատճառներով հնարավոր չէ ընտրություններ անցկացնել։

Գլխավոր հարցն այն է, թե ով կառաջադրվի նախագահի պաշտոնում։ Սամվել Շահրամանյանի մտերիմները տպավորություն ունեն, որ նա առաջադրվելու ցանկություն չունի,  սակայն ներկայիս խորհրդարանի համար նա միակ ընդունելի թեկնածուն է, որին  պատգամավորների մեծամասնությունը պատրաստ է կողմ քվեարկել:

Հիշեցնենք, որ Արցախի նախագահի ընտրության առաջին փուլում՝ 22, երկրորդում 17 կողմ ձայն է հարկավոր։ Առաջիկայում հնարավոր է կոնսուլտացիաներ սկսվեն Արցախի  ներկայացուցչությունում` հասարակական-քաղաքական շրջանակների հետ: Եթե չգտնվի բոլորի համար ընդունելի թեկնածու, ապա Շահրամանյանին պետք է համոզեն, որ շարունակի տանել իր խաչը, որ ինստիտուտը չլուծարվի։

bottom of page