top of page

Մոսկվա-Բաքու կապերը շարունակում են ամրապնդվել, զարգանալ, առանձնահատուկ նշանակություն ունի Պուտինի և Ալիևի միջև փոխվստահելի երկխոսությունը. Լավրով

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • 4 days ago
  • 1 min read

ՌԴ-Ադրբեջան կապերը շարունակում են ամրապնդվել, զարգանալ ռազմավարական գործընկերությանը և դաշնակցային հարաբերություններին համահունչ, առանձնահատուկ նշանակություն ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև փոխվստահելի երկխոսությունը. այս մասին ասված է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ՌԴ-ի և Ադրբեջանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին ուղղված ուղերձում:

«Մենք նպատակ ունենք շարունակել համակարգված աշխատանքը մեր արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով: Համոզված եմ, որ միջազգային հարթակներում գործողությունների համակարգումը և փոխադարձ աջակցությունը, արդյունավետ համագործակցությունն ԱՊՀ և տարածաշրջանային ձևաչափերում կնպաստեն փոխշահավետ համաձայնագրերի իրականացմանը և Հարավային Կովկասում և Կասպից տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը», - ասված է ուղերձում: 

1/2024
bottom of page