Search
Մանե Թանդիլյանը հիվանդանոցից կրկին վերադարձել է Ազատության հրապարակ` շարունակելու հացադուլը
- anigevorgn
- Mar 9
- 1 min read

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը հիվանդանոցից վերադարձել է Ազատության հրապարակ` շարունակելու հացադուլը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մերոպ Առաքելյանը։
«Առողջական վիճակը լավ չէ, թույլ է զգում իրեն, բայց բժիշկների հորդորները չլսեց ու կրկին վերադարձավ հրապարակ՝ շարունակելու հացադուլը»,–ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ արդեն 9 օր շարունակ հացադուլ անող Մանե Թանդիլյանի առողջական վիճակը երեկ երեկոյան վատթարացել էր, նա տեղափոխվել էր հիվանդանոց։