top of page

Լիբանանից արձագանքել են ԱՄՆ-ի խնդրանքի մասին տեղեկությանը

Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթիի գրասենյակը հայտնել է, որ ԱՄՆ-ը չի խնդրել Լիբանանին միակողմանի կարգով հայտարարել Իսրայելի հետ հրադադարի մասին։ Այս մասին հաղորդում Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով գրասենյակի հայտարարությունը:


Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խորհրդական Ամոս Հոխշտեյնը դիմել է Լիբանանի ղեկավարությանը՝ խնդրելով միակողմանի կարգով հայտարարել Իսրայելի հետ կրակի դադարեցման մասին՝ հակամարտության կարգավորման հասնելու համար բանակցություններին աջակցելու ջանքերի շրջանակներում:


«Լիբանանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նաջիբ Միքաթիի գրասենյակը ուրբաթ օրը հերքել է տեղեկությունն այն մասին, որ ԱՄՆ-ը Լիբանանին խնդրել է միակողմանի հրադադար հայտարարել», - ասված Է գործակալության հաղորդագրության մեջ:


Նրա տվյալներով՝ գրասենյակը նաեւ ընդգծել է, որ Լիբանանի կառավարության դիրքորոշումը միանշանակ է՝ «հասնել երկու կողմերի հրադադարին եւ ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձեւի կատարմանը»:

1/1791
bottom of page