top of page

«Բարսելոնա»-«Ատլետիկո» խաղում ռեկորդ է սահմանվել՝ 21-րդ դարում երկու թիմերի խաղերում խփված գոլերի քանակով

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Feb 26
  • 1 min read

«Բարսելոնան» և Մադրիդի «Ատլետիկոն» ոչ-ոքի են խաղացել Իսպանիայի գավաթի 2024/25 մրցաշրջանի կիսաեզրափակիչի առաջին խաղում։ Գոլառատ հանդիպումն ավարտվել է 4:4 է: Այսպիսով, այս դիմակայությունում սահմանվել է 21-րդ դարի վիճակագրական ռեկորդ՝ այս երկու թիմերի միջև խփված գոլերի առումով։

Ըստ Opta Sport-ի, վերջին անգամ «բլաուգրանայի» և «կարմիր-սպիտակների» միջևութ և ավելի գոլեր խփվել են 1997 թվականին տեղի ունեցած՝ Գավաթի քառորդ եզրափակչի խաղում: Այդ ժամանակ կատալոնացիները հաղթել են 5։4 հաշվով։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 2-ին Մադրիդում։ Մյուս զույգում հանդես կգան «Ռեալ Սոսյեդադն» ու Մադրիդի «Ռեալը»: Նրանց առաջին հանդիպումը կկայանա այսօր՝ փետրվարի 26-ին, Սան Սեբաստիանում։

1/2046
bottom of page