top of page

ՆԱԽԻՋԵՒԱՆԸ՝ ԻՐԱՆԻ ՏԱՐԱ՞ԾՔ. ԲԱՔՎՈՒՄ ՄԵԾ ԱՂՄՈՒԿ ԵՆ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Nov 4, 2024
  • 1 min read

Իրանն ու Ադրբեջանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովում։ Այս մասին հայտնում է Mehr-ը։ Համատեղ զորավարժություններն անցկացվելու են «Համագործակցություն հանուն խաղաղության և բարեկամության» կարգախոսի ներքո։



Ադրբեջանական ԶԼՄ-ներում մեծ աղմուկ են բարձրացրել և նշել, թե իրանական լրատվական գործակալությունը «սադրանք է կազմակերպել՝ շնորհանդեսի տեսահոլովակում Նախիջեւանը ցույց տալով որպես Իրանի տարածք»։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ նոյեմբերի 2-ին ադրբեջանական զինուժը և ռազմանավերը ժամանել են Իրանի Անզալի նավահանգիստ՝ մասնակցելու «AZIREX-2024» զորավարժություններին։



bottom of page