top of page

Երևանում կբացվի ճապոնական նոր ռեստորան Երեմյան ընկերության կողմից

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Mar 24
  • 1 min read

Երեմյան ընկերությունների խումբը ապրիլի 5-ից Երևանի կենտրոնում հանդես կգա նոր ռեստորանային կոնցեպտով՝ ճապոնական խոհանոցով։ Ռեստորանը կրում է Կագայակի անվանումը, որը թարգմանաբար նշանակում է պայծառություն և փայլ՝ ոգեշնչված ծագող արևի երկրի պայծառ մշակույթից և խոհանոցից։ Անվանումը նախևառաջ պատմում է ռեստորանի առաքելության մասին. ոչ միայն առաջարկել բարձրակարգ ճապոնական խոհանոց, այլև, ինչպես արևը, ջերմություն ու ներդաշնակություն պարգևել իր բոլոր հյուրերին: Ռեստորանն իր պայծառությունը փոխանցելու է ոչ միայն հատուկ մշակված ճաշացանկի, այլև ջերմ ու հյուրընկալ մթնոլորտի միջոցով։

Կագայակիի խոհանոցը գալիս է բացահայտելու այն հյուրերի քիմքը, ովքեր Երևանում երկար են փնտրել ճապոնական խոհանոցի իրական համերը:

Ինչպես ճապոնական հայտնի ասացվածքն է ասում, սնունդը ժպիտներ է ստեղծում։ Կագայակին գալիս է հարուստ համերով ժպիտներ և գոհունակություն ստեղծելու։

Ճապոնական այս ռեստորանը տեղակայված է լինելու քաղաքի ամենակենտրոնական հատվածում՝ Կասկադ համալիրի և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարևանությամբ տեղակայված «ՍանտաՖե» բացօթյա սրճարան-ռեստորանի անմիջապես հարևանությամբ։

Երեմյան ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը նշում է, որ արդեն իսկ հասունացել էր ժամանակը ստեղծել նոր կոնցեպտ՝ ճապոնական յուրահատուկ խոհանոցով։

«Գիտակցելով ազգային խոհանոցը ճիշտ ներկայացնելու կարևորությունը և պատասխանատվությունը՝ մենք ճապոնական ռեստորան հիմնելիս եղել ենք առավելագույնս բծախնդիր և քմահաճ։ Շարունակական փնտրտուքի մեջ էինք՝ գտնելու այն շեֆ-խորարարներին, որոնք հավուր պատշաճի կմատուցեին ճապոնական հարուստ խոհանոցը։ Այսօր արդեն, երբ այս աշխատանքներում մեր կողքին ունենք ճապոնական խոհանոցի գիտակ պրոֆեսիոնալների, որոշեցինք հանդես գալ այն Հայաստանում ներկայացնելու նախաձեռնությամբ։ Այժմ մենք վստահ ենք մեր գիտելիքների և մոտեցումների վրա, և գիտենք, որ ներկայացնելու ենք ճապոնական խոհանոցը ճիշտ և որակյալ ձևով»,- ընդգծում է Դավիթ Երեմյանը։

Նշենք, որ Երեմյան ընկերությունների խումբը Հայաստանում հյուրընկալության ոլորտում գործում է շուրջ 20 տարի՝ կանգնած լինելով հյուրընկալության ոլորտի ակունքներում։

bottom of page