top of page

Խաղողի հյութն օգտակար է տղամարդկանց լիբիդոյի համար

Այն տղամարդիկ, ովքեր կանոնավոր կերպովխաղողի հյութ են խմում, կարող են զգալիորեննվազեցնել էրեկտիլ դիսֆունկցիայի (ԷԴ) հավանականությունը, հատկապես տարեցտղամարդիկ, վկայում է The Aging Male ամսագրում հրապարակված նորուսումնասիրությունը:

Հյուսիսային Չինաստանի Տյանցզինի բժշկականհամալսարանի գլխավոր հիվանդանոցիհետազոտողները պարզել են, որ նրանցհամեմատ, ովքեր ընդհանրապես խաղողի հյութչեն խմում, շաբաթական հինգ կամ ավելի անգամխաղողի հյութ օգտագործող տղամարդկանց մոտնկատվել է ԷԴ-ի հետ կապված խնդիրների 79 տոկոս նվազում:

«Խաղողի հյութը չֆերմենտացված ըմպելիք է՝ միշարք ֆենոլային միացություններով եւ ոչֆլավոնոիդ միացություններով, որոնք օգտակարեն առողջության համար»,- գրել էհետազոտության հեղինակ Լիվեյ Վուան: «Ըստտարբեր խաղողի տեսակների հյութերիուսումնասիրությունների՝ կարմիր խաղողի հյութըպարունակում է ավելի շատ ֆենոլայինքիմիկատներ, քան սպիտակ խաղողի հյութը, եւկարող է ունենալ գերազանց հակաօքսիդանտհատկություններ»:

Լիբիդոն խթանող հատկություններից բացի՝կարմիր խաղողի հյութը հատկապես հայտնի էնաեւ սիրտ-անոթային համակարգի առողջությանբարելավման համար՝ ամրացնելով արյունատարհյուսվածքները եւ պաշտպանելով բարձրխոլեստերինի հետեւանքով առաջացածվնասներից:


bottom of page