top of page

Դոլարն ու եվրոն թանկացել են

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Mar 4
  • 1 min read

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 4-ին, կազմել է 393.86 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.17 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 413.95 դրամ (աճել է 2.86 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  501.07 դրամ (աճել է 3.13 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.41 դրամ (աճել է 0.01 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 390-392.5 դրամով, վաճառվում է 396-397 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 405-411 դրամով, վաճառվում է 416-420 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.21-4.37 դրամով, վաճառվում է 4.41-4.70 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 393 դրամով, վաճառվում՝ 397 դրամով:

Եվրոն գնվում է 413 դրամով, վաճառվում է 418 դրամով:

Ռուբլին գնվում է 4.32 դրամով, վաճառվում է 4.42 դրամով:

1/2038
bottom of page