Մեր հույսն այն է, որ Մակրոնն ասի՝ ջնջեք «Վեոլիա»-ի անունը, պահանջում ենք իջեցնեն սակագինը. ակցիա
- anigevorgn
- Feb 18
- 1 min read

Կառավարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ ակցիա են իրականացնում «Վեոլիա ջուր» ընկերության դեմ, պահանջում են սակագների իջեցում:
«Պահանջում ենք չեղյալ համարել այդ որոշումը, սակագինն իջեցնել, մեր ջուրն էլ կմնա մեզ, չի հոսի Թուրքիա: 2018թ-ին գրություն ենք ուղարկել վարչապետին, ինքն էլ պետք է հանձնաժողով ստեղծեր, որ վերանայվի այդ պայմանագիրը, մինչև հիմա հարցը չի լուծվել: 4 դատական հայց կա «Վեոլիա ջուր» ընկերության դեմ, որ մեր ջուրը ապօրինի գնում է հասնում է Թուրքիա:
Նոր մարզպետ են նշանակել, ավելի լավ է փողոցից ցանկացած մեկին դնեին: Մոտեցել եմ իրեն, բացատրել եմ, ասել է հեռախոսահամարդ կվերցնենք կզանգահարենք, մինչև հիմա զանգում է: Մեր հիմնական հույսը Ֆրանսիայի կառավարությունն է, որ պարոն Մակրոնը ասի այդ «Վելոիայի» անունը ջնջեք այդտեղից, ինչո՞ւ, հայերը չե՞ն կարողանում բաշխել իրենց ջուրը, որ միջազգային օպերատորը պետք է դա անի: Այստեղից շարժվելու ենք գլխավոր դատախազություն, հետո դեսպանատուն»,- ասաց քաղաքացին:
09:48 21.04.2025
11:52 20.04.2025
11:26 17.04.2025