top of page

49 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցի վարորդը ոչ պատշաճ վարքագծի համար ազատվել է աշխատանքից

  • Writer: Ani
    Ani
  • 7 hours ago
  • 1 min read

Երեկոյան համացանցում տարածված տեսանյութը, որտեղ 49 երթուղին սպասարկող 5750 պետհամարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը ոչ պատշաճ վարքագիծ էր դրսևորում քաղաքացու նկատմամբ, մանրամասն ուսումնասիրվել է «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ում, որոշում է կայացվել վարորդին ազատել աշխատանքից։ Այս մասին տեղեկացրել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը։

Ավելի վաղ Երևանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանն էր ֆեյսբուքում գրառում արել՝ կից տեսանյութով. «Հաղորդում՝ հանցագործության մասին:

Երևանի քաղաքապետարանի ենթակայության 49 համարի ավտոբուսի վարորդը ֆիզիկական և հոգեբանական բռնության է ենթարկել տրանսպորտի թանկացումը բոյկոտող երիտասարդ աղջկան:

Հորդորում եմ ոստիկանությանը և ավագանու գործընկերներիս քայլեր ձեռնարկել»:

1/2064
bottom of page