Հայ մարզիկները կմասնակցեն ծանրամարտի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը
- Ani
- 2 days ago
- 1 min read
Ապրիլի 30-ից մայիսի 5-ը Պերուի մայրաքաղաք Լիմայում կանցկացվի ծանրամարտի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը։
Առաջնությանը Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ․
67 կգ քաշային կարգ՝ Հովհաննես Հովհաննիսյան (մրցման օրը՝ մայիսի 1, մեկնարկը՝ 03:30)
81 կգ քաշային կարգ՝ Նարեկ Մկրտչյան (մրցման օրը՝ մայիսի 2, մեկնարկը՝ 03:30)
89 կգ քաշային կարգ՝ Վալերի Մովսիսյան (մրցման օրը՝ մայիսի 3, մեկնարկը՝ 01:00)
55 կգ քաշային կարգ (կանայք)՝ Ալեքսանդրա Գրիգորյան (մրցման օրը՝ մայիսի 1, մեկնարկը՝ 03:30)
81 կգ քաշային կարգ (կանայք)՝ Էմմա Պողոսյան (մրցման օրը՝ մայիսի 4, մեկնարկը՝ 01:00)
Պատանիներ.
96 կգ քաշային կարգ՝ Գրիգոր Ղազարյան (B ենթախումբ, մրցման օրը՝ մայիսի 3, մեկնարկը՝ 22:30)
+102 կգ քաշային կարգ՝ Հարություն Հովհաննիսյան (մրցման օրը՝ մայիսի 4, մեկնարկը՝ 03:30)
Հավաքականների մարզչական շտաբը.
Երիտասարդների հավաքականի մարզիչներ՝ Մելիք Ղուկասյան և Դավիթ Մուրադյան
Պատանեկան հավաքականի մարզիչ՝ Երվանդ Կիրակոսյան
Կանանց թիմի մարզիչ՝ Տարոն Թոմվասյան
Հայաստանի պատվիրակության ղեկավարը կլինի Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը։