top of page

Հայտնաբերվել է մանկական ասթմայի նոր դեպքերի կանխման միջոց

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • 4 hours ago
  • 2 min read

Ամեն տարի մանկական ասթմայի նորդեպքերի մեկ երրորդը կապված է բենզինովաշխատող մեքենաների վնասակարարտանետումների հետ: Գիտնականների նորուսումնասիրությունը ցույց է տվել, որ այսմեքենաների միայն կեսը էլեկտրականմեքենաներով փոխարինելը կարող էզգալիորեն նվազեցնել օդի աղտոտվածությանհետեւանքով մանկական ասթմայի դեպքերը: Այս մասին հայտնել է The Conversation պորտալը։

Առողջության եւ կլիմայի վրա տրանսպորտիազդեցությունն ուսումնասիրողգիտնականները վերլուծություն են անցկացրել՝պարզելու համար, թե ԱՄՆ-ում էլեկտրականմեքենաների վաճառքի աճն ինչպես է ազդումբնակչության առողջության վրա, գրել էgazeta.ru-ն։ Որպես ցուցանիշ նրանք ընտրել ենմանկական ասթման, որը 2019թ. ախտահարելէ մոտ հինգ միլիոն երեխայի։

Վաղուց արդեն հայտնի է, որ բենզինայինմեքենաների արտանետումները՝ ազոտիերկօքսիդը եւ մանր պինդ մասնիկները, կարողեն մեծացնել ասթմայի զարգացման վտանգը: Նոր հետազոտության ընթացքումգիտնականները կարողացել են գնահատել, թեինչպես է բենզինի եւ էլեկտրականմեքենաների հարաբերակցությունըճանապարհներին ազդում այս հիվանդությաննոր դեպքերի վիճակագրության վրա։

2013-2019թթ. տվյալների վերլուծությունը ցույցէ տվել, որ յուրաքանչյուր 1 000 նոր բենզինովաշխատող ավտոմեքենայի համար մանկականասթմայի մեկ նոր դեպք է գրանցվել: Միեւնույնժամանակ, այս մեքենաների մոտավորապես 21 տոկոսը էլեկտրական մեքենաներովփոխարինելը կարող է դադարեցնելհիվանդության աճը։ Պահանջվողփոխարինման տոկոսը տատանվում էր ԱՄՆնահանգներում 7-42 տոկոս՝ կախվածբնակչության խտությունից եւ հինմեքենաների քանակից:

Խիտ բնակեցված տարածքները կարող ենառավելագույն օգուտ քաղել էլեկտրականմեքենաների անցումից: Զրո արտանետումներիծրագրեր ունեցող պետություններն արդեննկատելի բարելավումներ են տեսնում: 2013-2019թթ. ընթացքում այս նահանգներումվաճառվել է բոլոր նոր էլեկտրականմեքենաների 63 տոկոսը։

Սակայն հետազոտողներն ընդգծել են, որէլեկտրական մեքենաները միակ կամունիվերսալ լուծումը չեն։ Դրանց դրականազդեցությունը երեւում է միայն այն դեպքում, եթե դրանք փոխարինեն բենզինայինմեքենաներին, այլ ոչ թե ավելացվենգոյություն ունեցողներին: Ավելին, նույնիսկէլեկտրական մեքենաներն են շարունակումնպաստել օդի աղտոտմանը, օրինակ՝անվադողերի, արգելակների մաշվածության եւճանապարհի փոշու պատճառով:

Կարեւոր է նաեւ, թե որտեղից է գալիսլիցքավորման համար նախատեսվածէլեկտրաէներգիան։ Եթե ​​այն արտադրվում էածխով աշխատող ջերմաէլեկտրակայաններիկողմից, ապա աղտոտվածությունը պարզապեսքաղաքներից տեղափոխվում էէլեկտրակայաններ։ Բացի այդ, հարցեր ենմնումն մարտկոցների վերամշակման, հումքիարդյունահանման եւ էլեկտրականմեքենաների վերանորոգմանսահմանափակումների վերաբերյալ:

Հեղինակների կարծիքով՝ էլեկտրական մեքենաները կարեւոր քայլ են շրջակա միջավայրի եւ առողջության բարելավման ուղղությամբ, բայց ոչ վերջնական նպատակը։ Աղտոտվածությունը իսկապես նվազեցնելու եւ հանրային առողջությունը բարելավելու նպատակով, հատկապես երեխաների համար, մենք նաեւ պետք է բարելավենք հասարակական տրանսպորտը, հեծանվային ենթակառուցվածքները եւ կանաչ տրանսպորտը հասանելի դարձնենք բոլորի համար, ներառյալ ցածր եկամուտ ունեցող ընտանիքները, որոնք հատկապես խոցելի են օդի աղտոտվածության հետեւանքների նկատմամբ:

1/2055
bottom of page