top of page

Հայտարարագիր ներկայացնելու ժամկետը երկարաձգվեց. ԱԺ–ն ընդունեց օրինագիծը

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • 5 hours ago
  • 1 min read

Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքի» փոփոխությունները, և ֆիզիկական անձանց կողմից 2024 թվականի համար հայտարարագիր ներկայացնելու ժամկետը մայիսի 1–ից երկարաձգվեց մինչև նոյեմբերի 1։

Օրինագիծն ընդունվեց 60 կողմ, 1 դեմ, 29 ձեռնպահ ձայներով։

2024 թվականի հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել 2026 թվականի մարտի 2–ը։

Մինչև նոյեմբերի 1-ը հայտարարագիր չներկայացնելու համար նախատեսված է նախազգուշացում։ Այդ ընթացքում ՊԵԿ–ը քաղաքացուն պարբերաբար կհարցնի, թե ինչով կարող է օգնել։

Եթե քաղաքացին 30 օրվա ընթացքում հայտարարագիր չներկայացնի, ապա տուգանքը կլինի խորհրդանշական 5000 դրամ։ Եթե այս ժամկետն էլ չարաշահվի ևս 30 օրով, ապա տուգանքը կկրկնապատկվի` կազմելով 10 հազար դրամ։

Հիշեցնենք, որ վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է հայտարարագիր ներկայացնեին մինչև մայիսի 1–ը։ Ավելի ուշ հայտարարագիր լրացնելու ժամկետները երկարաձգվեցին մինչև նոյեմբեր։

Եթե հայտարարագիր ներկայացնող անձը կատարել է սոցիալական ծախս, ապա ունի փոխհատուցման իրավունք, որի առավելագույն չափը տարեկան 100 հազար դրամն է։

1/2051
bottom of page