top of page

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • 5 hours ago
  • 1 min read

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել։ Բանակցությունների արդյունքում Ուկրաինան Ռուսաստանին է վերադարձրել 246 զինծառայողների, նույնքան զինծառայողների էլ Ռուսաստանն է վերադարձրել Ուկրաինային։

«Ս․թ․ ապրիլի 19-ին բանակցային գործընթացի արդյունքում Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել է 246 ռուս զինծառայող։ Փոխադարձության սկզբունքով Ուկրաինային է հանձնվել 246 ռազմագերի»,- մասնավորապես, նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ ՌԴ ԶՈՒ զինծառայողները, որոնց հանձնել է Ուկրաինան, այժմ գտնվում են Բելառուսի տարածքում, նրանց այնտեղ բժշկական ու հոգեբանական օգնություն է տրամադրվում։


bottom of page