top of page

Չինարի գյուղում ամուսիններ են հանկարծամահ եղել․ ՆԳՆ-ից նշում են նախնական պատճառը

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • 6 hours ago
  • 1 min read

ՆԳՆ-ից հայտնում են․

Ապրիլի 14-ին՝ ժամը 09:47-ին, ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Այգեձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Չինարի գյուղի 55-ամյա և 49-ամյա բնակիչ ամուսինները տանը հանկարծամահ են եղել։Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել:

Նախնական տվյալներով՝ ամուսնինները մահացել են խոհանոցում եղած մարինացված վարունգի թթվից:

Արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

1/2038
bottom of page