top of page

Վեհափառ Հայրապետը քահանա հայրերին հորդորել է իրենց ողջ կարողություններն ու գիտելիքներն ի սպաս դնել Եկեղեցու պայծառության, հայ ժողովրդի բարօրության և հայրենիքի շենացման համար

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Apr 8
  • 1 min read

Ապրիլի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից ժամանած, վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականներին։

«Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը փոխանցեց հոգևոր հայրերին և բարձր գնահատեց եկեղեցականների նախանձախնդրությունը ծիսական, աստվածաբանական գիտելիքների հարստացման գործում՝ ընդգծելով շարունակական կրթության կարևորությունն իրենց ծառայության առավել արդյունավետ իրականացման մեջ:

Հայոց Հայրապետը աշխարհասփյուռ թեմերից հոգևորականների մեկտեղումը պատեհ առիթ նկատեց նաև հոգով զորանալու և իրենց ուխտը վերանորոգելու Մայր Աթոռի աղոթական մթնոլորտում, ինչպես և արծարծելու հովվական ծառայությանն առնչվող տարբեր խնդիրներ ու մարտահրավերներ։

Վերջում Նորին Սրբությունը հորդորեց քահանա հայրերին իրենց ողջ կարողություններն ու գիտելիքներն ի սպաս դնել Եկեղեցու պայծառության, հայ ժողովրդի բարօրության և հայրենիքի շենացման համար»,- ասվում է հաղորդագրությունում։

1/2038
bottom of page