Search
Արման Անդրեասյանը հաղթել է մրցակցին և անցել ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ
- anigevorgn
- 13 hours ago
- 1 min read
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 70 կգ քաշային Արման Անդրեասյանն անցել է եզրափակիչ փուլ։
Կիսաեզրափակիչ գոտեմարտում Եվրոպայի գործող չեմպիոն Անդրեասյանը 3։1 հաշվով առավելության է հասել Վրաստանի ներկայացուցիչ Ակակի Կեմերտելիձեի նկատմամբ։