top of page

Նախագահ Վահագն Խաչատուրյանը աշխատանքային այցով մեկնել է ԱՄԷ

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Apr 7
  • 1 min read

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ Աբու Դաբիի ամենամյա ներդրումային համաժողովին մասնակցելու համար։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Հանրապետության նախագահը համաժողովի բացմանը հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակներում նախատեսվում են նաև նախագահ Խաչատուրյանի հանդիպումներն ԱՄԷ բարձր ղեկավարության ներկայացուցիչների հետ։

1/2040
bottom of page