top of page

ՀՖՖ գործող ղեկավարների մնալու ամեն օրը մեր ֆուտբոլը թшղել է, թшղում է ու թшղելու է ավելի մեծ խնդիրների մեջ․ «Շիրակ»

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • 2 days ago
  • 2 min read

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը նոր հայտարարությամբ արձագանքել է «Արարատի» վերջին քննադատությանը՝ ընդգծելով, որ ՀՖՖ գործող ղեկավարության յուրաքանչյուր օրը վնասում է հայկական ֆուտբոլին։

Ակումբը հիշեցրել է, որ բազմիցս ահազանգել է մրցավարական կողմնակալությունների, հանդիպումների հնարավոր պայմանավորվածության և ՀՖՖ-ի անտարբերության մասին։

«Շիրակը» քննադատել է նաև «Արարատին»՝ ՀՖՖ-ի ղեկավարությանը նախկինում աջակցելու համար՝ ընդգծելով, որ այժմ, երբ «Արարատը» դժգոհում է մրցավարությունից, պետք է բացահայտ նշի, թե ովքեր են մեղավորները։

«Հարգելի «Արարատ», «Շիրակ» ֆուտբոլային ակումբը բազմիցս ընդգծել է՝ ՀՖՖ գործող ղեկավարների մնալու ամեն օրը մեր ֆուտբոլը թաղել է, թաղում է ու թաղելու է ավելի մեծ խնդիրների մեջ: Բազմիցս պնդել ենք՝ միակ ելքը ՀՖՖ գործող ղեկավարների օր առաջ հեռանալն է։

Ավելին, «Արարատ», ձեր կողմից մատնանշած մրցավարական խնդիրների և հանդիպումների հնարավոր պայմանավորված բնույթի՝ ասել է թե ղումարի մասին բազմիցս խոսել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահը՝ ընդգծելով ՀՖՖ գործող ղեկավարների անտարբերությունն ու հաշտ կեցվածքը տեղի ունեցածի հետ։

Ֆուտբոլը սպանող ու սերունդներ կեղեքող ղումար ասվածի դեմ պայքարելու և մեր արդարացի պահանջին միանալու փոխարեն դուք, հարգելի «Արարատ», նույն ժամանակահատվածում Ձեր անվերապահ աջակցությունն էիք հայտնում ՀՖՖ գործող ղեկավարներին ու զբաղված էիք ՀՖՖ գործող փոխնախագահի առաջարկին արձագանքելով, որտեղ ոչ մի տառ ու բառ չկար ոչ մրցավարների, ոչ էլ ձեր մատնանշած հնարավոր ղումարի մասին։

Քանի որ, ըստ Ձեզ, փորձանքի մեջ եք ու Մելիքբեկյանի մրցավարությունը որակում եք խայտառակություն, մեր խնդրանք-պահանջն է, որ բացեք փակագծերն ու խոսեք հասցեական՝ կոնկրետ նշելով ով կամ ովքեր են Ձեր նշած խայտառակության մեղավորը կամ մեղավորները։ Ո՞ւմ են ուղղված ձեր դժգոհությունները ու արդյոք դրանց լուծումը պետք է տա ֆուտբոլն աղետի վերածած Արմեն Մելիքբեկյանի ֆեդերացիան»,- գրված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Արարատ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ մտադիր է բողոքով դիմել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա և անհրաժեշտության դեպքում նաև ՖԻՖԱ-ի մրցավարական կոմիտե՝ ապրիլի 4-ին կայացած Fastex Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի «Արարատ»-«Շիրակ» հանդիպման ընթացքում արձանագրված վիճահարույց դրվագի կապակցությամբ:

1/2023
bottom of page