top of page

ԱՄՆ-ում ջրհեղեղների հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • 2 days ago
  • 1 min read

Հերթական  հորդառատ անձրևներն  ու հեղեղումներն են շաբաթ օրը պատուհասել ԱՄՆ-ի հարավային և միջինարևմտյան մասերին, որոնք արդեն հեղեղված էին մի քանի օր շարունակվող սաստիկ փոթորիկների պատճառով, որոնք նաև մահաբեր տորնադոներ էին առաջացրել, հաղորդում է Associated Press-ը:

Օդերևութաբանները զգուշացրել են, որ որոշ վայրերում գետերը կբարձրանան առաջիկա մի քանի օրվա ընթացքում։

Ազգային եղանակային ծառայությունը հայտնել է, որ մի քանի նահանգների տասնյակ բնակավայրերում սպասվում է «խոշոր ջրհեղեղի» մակարդակ, և հնարավոր են կառույցների, ճանապարհների, կամուրջների և այլ կարևոր ենթակառուցվածքների համատարած հեղեումներ:

Փոթորիկների սկսվելուց ի վեր գրանցվել է եղանակի հետ կապված առնվազն 16 մահվան դեպք:

Այս շաբաթվա սկզբին տորնադոն ավերել էր ամբողջական թաղամասեր և առնվազն յոթ մարդու կյանք խլել:

Ըստ AccuWeather-ի գլխավոր օդերևութաբան Ջոնաթան Փորթերի, Լուիսվիլը, Կենտուկի նահանգը և Մեմֆիսն ընդգրկող միջանցքում սաստիկ հեղեղումները կարող են հանգեցնել բեռնափոխադրումների և մատակարարման շղթայի աշխատանքի հապաղմանը:

1/2024
bottom of page