top of page

Հերթական անհասկանալի նախագիծը, որի թիրախը նորից բժիշկներն են. Պողոսյան




«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը գրում է.

«ՀՀ կառավարության որոշմամբ կսահմանվեն այն արատները կամ հիվանդությունները, որոնց առկայության դեպքում բուժաշխատողները չեն կարող զբաղվել մասնագիտական գործունեությամբ։ Մինչ այդ, բժիշկները Կառավարության 347Ն որոշման համաձայն անցնում էին հետազոտություններ՝ թերապևտի, մաշկավեներաբանի, քիթ-կոկորդ-ականջի մասնագետի զննում,   հետազոտություններ՝ տուբերկուլյոզի, սիֆիլիսի, աղիքային վարակիչ հիվանդությունների, հելմիթակրության, քիթ-ըմպանի ախտածին ստաֆիլոկոկի նկատմամբամար և բացասական արդյունքի դեպքում շարունակում աշխատել:

Այս նոր կարգավորման դեպքում ավագ բուժաշխատողները պետք է հետազոտվեն հոգեկան հիվանդությունների առկայության/ բացակայության համար: Ստացվում է մի իրավիճակ, որ նախագիծը ընդունելուց հետո բժշկական հիմնարկների տնօրենները ստիպված են լինելու բոլոր բժիշկներին ուղարկել հոգեբուժի խորհրդատվության և բժիշկները ստիպված են լինելու իրենց հոգեկան առողջ լինելը փաստել տեղեկանքով: Նաև հասկանալի չէ, այդ տեղեկանքը քանի տարին մեկ պետք է ներկայացնել և ով է վճարելու այդ տեղեկանքի համար...»։


1/1828
bottom of page