top of page

Թnւրք բլոգերի՝ Երևանից տեսանյութի հրապարակումից հետո ՔԿ-ում գործ է հարուցվել

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Mar 31
  • 1 min read

Երևանի Հանրապետության հրապարակում թուրք բլոգեր Օգյուն Օզդեմիրի տեսանյութի հրապարակումից հետո ՀՀ քննչական կոմիտեում գործ է հարուցվել։ Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Արմեն Աբազյանը։

«ՀՀ քննչական կոմիտեին հարցրեք, կպատասխանեն»,– ասել է Աբազյանը։

Այլ մանրամասներ նա չի հայտնել։

Օզդեմիրը վերջերս եղել է Հայաստանում, որտեղ նկարահանել և ավելի ուշ սոցցանցերում տեսանյութեր է տեղադրել՝ Երևանն անվանելով «պատմական ադրբեջանական»: 

1/2038
bottom of page