top of page

Ես իսկապես կարոտել էի ֆուտբոլը․ Սպերցյան

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • 6 days ago
  • 1 min read

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ասել է, որ թիմը պետք է շարունակի մարզումները և հավատա Ռուսաստանի առաջնությունում հաջող արդյունքների։

Կիրակի օրը «Կրասնոդարը» ՌՊԼ-ի 22-րդ տուրի տնային հանդիպմանը 5-0 հաշվով հաղթեց «Ֆակելին»։

Վնասվածքից ապաքինվելուց հետո՝ Սպերցյանը խաղադաշտ մտավ երկրորդ խաղակեսում, դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

«Դժվար առաջին խաղակես էր, բայց մենք լավ հանդես եկանք երկրորդում և արժանիորեն գոլեր խփեցինք: Ես իսկապես կարոտել էի ֆուտբոլը, երեք օր աշխատեցի թիմի հետ և հնարավորություն ստացա։ Մեզ հաջողվեց շատ կարևոր գոլ խփել, դա մեզ մի փոքր հանգստացրեց։

Մենք կարող ենք և՛ պայքարել, և՛ հանգիստ ֆուտբոլ խաղալ, դա լավ որակ է: Պետք է շարունակենք համեստ աշխատել, հավատալ ինքներս մեզ և հաղթել»,- ասել է Սպերցյանը Матч ТВ-ի հետ հարցազրույցում:

1/2019
bottom of page