top of page

Սարիկի ո՞ր մի ասածին հավատամ, իմ մասին սուտ խոսեց, տակից դուրս չեկավ. Արտյոմ Ղարաղազարյան

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Mar 30
  • 1 min read

«Հանուն արդարության և ընդդիմության հաղթանակի եմ քվեարկելու»,- լրագրողների հետ զրույցում, մինչ քվեարկելը,  ասաց Գյումրու քաղքապետի թեկնածու Արտյոմ  Ղարաղազարյանը:

Նա անդրադարձավ ընտրությունների ընթացքին․

«Նորմալ է ընթանում, մասնակցությունն է քիչ, ժողովուրդն իրեն խաբված է զգում․30 տարիկ խաբվել են, հիմա էլ Սարիկն ու իր քաղաքական  թիմն են խաբում: Սարիկի ո՞ր մի ասածին հավատամ, իմ անվան հետ կապված՝ սուտ խոսեց, տակից դուրս չեկավ: Ընտրություններին մի քանի ժամ մնաց, դրանից հետո կտեսնենք՝ Սարիկն իրավունք ունի՞  այդ ամենի մասին խոսել, թե՞ ոչ: Մենք ընդդիմության ոչ մի թեկնածուի չենք խանգարելու, որ կարողանանք հետագայում համագործակցել»,-նշեց նա:  

1/2042
bottom of page